Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
Ամենա սիրված
Մայիսի 27-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում, հայ-վրացական գրական կապերի «Կամուրջ» միության նախաձեռնությամբ, տեղի ունեցավ Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանի «Քարի շնչառություն» բանաստեղծությունների ժողովածուի վրացերեն գրքի շնորհանդեսը:
Երիտթուրքերի արյունոտ պարագլուխներից, Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից եւ Օսմանյան Թուրքիան կործանման տարած Էնվեր փաշայի թոռ Օսման Մայթեփեքը հայտարարել է, թե իրականությանը չի համապատասխանում այն տվյալները, թե Սարիղամիշում 90 հազար թուրք զինվորներ են սպանվել կամ ցրտից մահացել։
Իտալական մի շարք քաղաքներում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 98-ամյակին նվիրված միջոցառումներ:
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջախոհության կոչ է անում ԱՄՆ Կոնգրեսին` հորդորելով կրճատել Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը խստորեն դատապարտել է հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում: Նա բարձր է գնահատել հերոսաբար զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի սխրանքը, ով իր զինակից ընկերների հետ կարողացել է հետ շպրտել հակառակորդին: «Ադրբեջանի ...
Ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը իր ֆեյսբության էջում գրել է.
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Ակադեմիա» ամենամյա մրցանակը սահմանվել է 2012 թվականին՝ մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականների համար: Յյուրաքանչյուր տարի մրցույթը հայտարարվում է գիտության որոշակի ոլորտի աշխատանքների համար և նախատեսված է ազդեցության գործակից (Impact Factor) ունեցող գրախոսվող գիտական ամսագրերում հրապարակված գիտական աշխատությունների (շարքի) համար, որոնք հրապարակվել են երիտասարդ հեղինակների կողմից մրցույթին նախորդող երկու տարիների ընթացքում։ Մրցանակակրին տրվում է ՀՀ ԳԱԱ դիպլոմ ...
Նախօրեին ռուսական պետական «Կուլտուրա» ալիքով ցուցադրվել է Միխայիլ Ժեբրակի «Հայկական Մոսկվա»  («Москва армянская») հաղորդումը:
Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գետիկյանը (Robert Guediguian) իր նոր կինոաշխատանքում կանդրադառնա 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետևանքներին: Ֆիլմում ներգրավված են ֆրանսահայ դերասաններ Սերժ Ավետիքյանը, Սիմոն Աբգարյանը, այլք: Փարիզից «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մեկ այլ ֆրանսահայ ռեժիսոր, սցենարիստ և դերասան Սերժ Ավետիքյանը պատմեց, որ այժմ ընթանում են ֆիլմի նախապատրաստական աշխատանքները:
Փետրվարի 16-ին Փարիզի հայ առաքելական Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մատուցվեց ադրբեջանցի Սաֆարովի կողմից քնած ժամանակ սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակին նվիրված պատարագ: Հոգեւոր արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության, ֆրանսիայի հայկական կառույցների ներկայացուցիչներ եւ հայ համայնքի բազմաթիվ անդամներ։
Բաքվի ղեկավարի նորագույն հոխորտանքներին անդրադառնալու անհրաժեշտություն չէր զգացվի, եթե մի կարեւոր հանգամանք վերլուծման փորձ կատարողի համար ինքն իրեն տիրական ձեւով զգալի չդարձներ: Ադրբեջանի նախագահի հոխորտանքները անշուշտ ուղղորդված էին Մոսկվայի կողմից նկատառելի ծավալով կատարված զինավաճառքին եւ սպառազինության նոր ոստումին:
Անցյալ շաբաթ France Presse գործակալությանը տված իր ծավալուն հարցազրույցում` Սիրիայում տիրող ողբերգական իրավիճակի մասին, Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն անսպասելիորեն հիշատակել է 1.5 միլիոն հայերի ջարդերը: Առաջին անգամ է, որ սիրիական պետության որևէ ղեկավար ընդունում է հայկական զանգվածային սպանությունները և հանցավոր ճանաչում Օսմանյան Թուրքիային:
Երեկ Արամ Խաչատրյան համերգասրահում հնչեցին երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Երեկոն նախաձեռնել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ երիտասարդական տոների առթիվ։
Աշխարհահռչակ դաշնակահարուհի Ելենա Բաշկիրովայի մենահամերգը կկայանա փետրվարի 2-ին, Երեւանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում, «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում:
Ապրիլի 24-ին, առավոտյան Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված Սբ. Պատարագ, որի ընթացքում քաղաքի ու շրջակա գյուղերի հայությունը սկսեց հավաքվել եկեղեցում, որպեսզի մասնակցի ամենամյա պահանջատիրական բողոքի երթին:
«Բոժոլե նուվո» («Beaujolais nouveau»)  տոնը Հայաստանում նշվում է երկրորդ անգամ, մինչդեռ 1951 թվականից ի վեր այն նշվում է ոչ միայն Ֆրանսիայում, այլեւ ողջ աշխարհում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)




Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում: